ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ասում են…

Ասում են…
05.02.2025 | 10:21

Դոնալդ Թրամփի գլխավորած հանրապետական վարչակազմի ԱՄՆ-ում իշխանության վերադարձով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային գործընթացների Վաշինգտոնի ըմբռնումը նոր հարթություն է ձեռք բերել: Հունվարի 15-ին Սենատում այս հարցի վերաբերյալ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն շատ խոսուն հայտարարություններ արեց։ Դրանց իմաստն այն է, որ հետպատերազմյան աշխարհակարգը ոչ միայն հնացել է, այլև վերածվել է ԱՄՆ-ի շահերի դեմ օգտագործվող զենքի։ Այսինքն, այժմ անընդունելի է ոչ միայն Յալթա-Պոտսդամի խաղաղությունը՝ ՄԱԿ-ի կենտրոնական դերով, այլև «կանոնների վրա հիմնված կարգը», որը կարծես թե մարմնավորում էր Վաշինգտոնի գլխավորած Արևմուտքի էգոիզմն ու ամբարտավանությունը սառը պատերազմից հետո։

Սերգեյ Լավրով

Դիտվել է՝ 493650

Մեկնաբանություններ